15 12 2018

ՀԱՊԿ-ում Հայաստանը պրոբլեմ է դարձել

ՀԱՊԿ-ում Հայաստանը պրոբլեմ է դարձել

ՀԱՊԿ գլխավոր քրտուղարի ընտրության շուրջ ռազմաքաղաքական դաշինքում Փաշինյանի առաջացած խառնաշփոթի վերաբերյալ Բելառուսի նախագահի նկատառումները ուշագրավ հանգամանքներ են բացահայտում: belta.by-ի փոխանցմամբ, Լուկաշենկոն հստակ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի ժպ-ն որոշակի միտումնավորությամբ կամ անփորձության հետևանքով ՀԱՊԿ-ում ներքին պրոբլեմներ է առաջացրել. «Բայց չէ որ՝ պրոբլեմը մենք չէ, որ ստեղծել ենք, այլ՝ նա: Եթե ստեղծել է, առաջացրել է այդ պրոբլեմը՝ մեղադրել են կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու իմաստուն մարդ ես՝ սուսուփուս կլուծեիր այդ հարցը, կընտրեին այդ պաշտոնյաին և չէր լինի այդ պրոբլեմը: Բայց ոչ. Նիկոլ Փաշինյանը մեզ խորասուզեց ներքաղաքական պրոբլեմների մեջ: Եվ այն, որ դա Հայաստանում արձագանք է ունեցել՝ մենք չէ, որ այնտեղ մտել ենք, այլ քննարկումների ընթացքում նա է մեզ ներքաշել ընտրությունների ու էլի ուրիշ բաների տիրույթ»:

Ակնհայտորեն կասկածի տակ առնելով Փաշինյանի «իմաստուն» ղեկավար լինելու հանգամանքը՝ Լուկաշենկոն նաև իր վրդովմունքն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ինտրիգը հնարավորինս ձգելու, այն լուրջ պրոբլեմի վերածելու և կազմակերպությունում քաոս առաջացնելու նպատակադրության կապակցությամբ. «Խայտառուկություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյաին: Քանի որ մենք պետք է Հայաստանից ընդունեինք էստաֆետը, Նազարբաևը, հետո նաև Պուտինն ու մնացածներն են օժանդակել, որ ընտրվի հաջորդի՝ Բելառուսի թեկնածուն: Ես ասել եմ՝ մենք դրան պատրաստ ենք: Այո, Հայաստանը դեմ էր, բայց գործնականում պայմանավորվել էինք: Փաշինյանը, սակայն, կտրուկ արձագանքեց առաջարկին, իսկ ես մտածեցի, որ իմաստնություն պետք է դրսևորեմ առաջացած իրավիճակում՝ ինչպես անում են փորձառու քաղաքական գործիչները: Ես Պուտինին չեմ խնդրել, բայց Նիկոլայից (Փաշինյանից) ներողություն եմ խնդրել՝ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ բանավեճի համար»:

Անդրադառնալով Ադրբեջանին զինտեխնիկա վաճառելու շուրջ Հայաստանի մեղադրանքներին՝ Լուկաշենկոն դարձյալ որոշ հետաքրքրական մանրամասներ է բացահայտել. «Պետք չէ փնովել Բելառուսին: «Պոլոնեզ» հրթիռային համալիրի փորձարկմանը հրավիրել ենք բոլորին, որ բոլորը կարողանան համոզվել, որ բարձր ճշգրտության զենք ունենք: Ադրբեջանը խնդրեց՝ վաճառել իրենց, որպեսզի զինաշքերթին ցուցադրի: Իսկ մենք պետք է այդ ծրագրի համար վերցրած վարկը փակեինք: Մենք առաջարկեցինք նաև Հայաստանին, բայց նրանք հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, որն արդեն զինաշքերթին ցույց էին տվել»: Ասվածից կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական սպառազինությունը Հայաստանի զինված ուժերի համար միանգամայն հաղթահարելի է, եթե մեր երկրի ղեկավարությունը միտումնավոր չլարի հարաբերությունները ՀԱՊԿ անդամ երկրների բոլոր ղեկավարների հետ, վերջնականապես չկորցնի վստահության դեռ մնացած նշույլները, հետևողականորեն հակասելով բարձրաձայնած պնդումներին՝ քայլ առ քայլ չփչացնի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները և իրական վտանգներ չառաջացնի՝ ՀԱՊԿ-ից վտարվելու համար: 

Մինչդեռ ՀԱՊԿ-ում կոլեկտիվ ջանքեր են ներդրվում՝ ռազմաքաղաքական դիշինքի միջազգային համարումն ու կարգավիճակն առավել նշանակալի ու ազդեցիկ դարձնելու, առկա աշխարհաքաղաքական մարտահրավերները առավել արդյունավետ դիմագրավելու համար: SPUTNIK-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն հենց այս նկատառումներով է առաջադրել երիտասարդ ու խոստումնալի գեներալ Զասի թեկնածությունը, իսկ Խաչատուրովին ձերբակալելու վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանին. «Երբ Փաշինյանն ինձ զանգահարեց, ես հարցրեցի՝ թե ինչու է քաղաքական մոտիվացիոյով ձերբակալել Խաչատուրովին, նաև նրան ասացի, որ ես չեմ աջակցում, երբ ձերբակալում են քաղաքական նկատառումներով: Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթաժողովի փակ քննարկման ժամանակ և՛ Ռուսաստաի նախագահը, և՛ Ղազախստանի նախագահը փաշինյանին միևնույն հարց են տվել. Ինչու նա կարևոր որոշում ընդունելուց առաջ չի զանգահարել ու չի խորհրդակցել իրենց հետ»: 

Լուկաշենկոն նաև քննարկել է իր առաջադրած թեկնածուի դեմ Հայաստանի անհամաձայնության թնջուկը և վետոյի իրավունքն օգտագործելու հանգամանքը. «Չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ մեր թեկնածուին: Դուք կարող եք չհամաձայնել, կարող եք հետևել ձեր սկզբունքներին, բայց նաև ընդունեք ու զրուցեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավը լինի, քան ցանկացած հայ: Ինչու եք դուք վախենում բելառուսներից»:   

Փաշինյանը ներքաղաքական դաշտում բազմիցս է հայտարարել, որ որ որևէ նշանակություն չի տալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, այն համարում է ոչ կարևոր և «հիսուներորդական» է համարում այս պաշտոնը Հայաստանի վերապհութմաբ պահպանելը: Մինչդեռ ՀԱՊԿ բանակցությունների ժամանակ, ինչպես բացահատվում է, Փաշինյանը հետևողականորեն ու անզիջում պնդում է՝ մերժելով ցանկացած առաջարկ ու պայմանավորվածության գալու ջանք, որ մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Ավելի քան աkներև է, որ իմաստային առումով ինքնանպատակ այս համառությամբ Փաշինյանը պարզ նպատակ է հետապնդում: Ընդհանուր առմաբ՝ դա դեսպանատներից ստացած առաջադրանքն է. քաոս ստեղծել ՀԱՊԿ-ում, լարել բոլար հնարվոր հարաբերությունները, ստեղծել նախադրյալներ՝ ռազբաքաղաքական այդ դաշինքում Հայաստանի ներկայությունն անցանկալի դարձնելու համար և փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Ավելի երկրորդական ու նեղ անձնական առումով. ՀԱՊԿ-ում անդամության պահպանումը և մասնակցությունը ընթացիկ միջացառումներին՝ ապահովելու է դեսպանատների համար խիստ կարևոր տեղեկատվական արտահոսքի հնարավորությունը՝ ինչն արդեն Փաշինյանը մեկ անդամ չէ, որ դրսևորել է, նաև բարձր վարձատրվող ու կոնֆորտ պայմաններով աշխատեղ է Փաշինյանի յուրայիններից մեկի համար:

 

Գնել Մարգարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ