23 11 2018

Հայաստանի հեղինակությունը Սփյուռքի աչքում ընկնում է․ թվեր ու փաստեր

Հայաստանի հեղինակությունը Սփյուռքի աչքում ընկնում է․ թվեր ու փաստեր

«Հեռուստամարաթոն-2018»-ն ավարտվեց 11 մլն 109 հազար 633 դոլար հանգանակությամբ:

Համահայկական հերթական հանգանակությունն ուղղվելու է արցախյան գյուղատնտեսության զարգացման համար կենսական նշանակության խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի կառուցման ծրագրերին, Մարտունիի ու Ասկերանի շրջանների մոտ 200 հա տարածքի ոռոգելի դարձնելուն: Արցախում արևային էներգիայի համար միջոցներ կհատկացվեն։ Գումարներ կուղղվեն նաև Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին: Նպատակներն ամեն տարի նույնն են՝ Հայաստանի ու արցախի հզորացում, սակայն տարբեռր են հավաքվող գումարները։

Արձանագրենք, որ 2005 թվականից ի վեր, սա երկրորդ դեպքն է նման քիչ հավաքագրման։ Ներկայացնում ենք հանգանակություններն ըստ տարիների․

2006 $13,700,000.00
2007 $15,275,000.00
2008 $35,009,156.00
2009 $15,875,043.00
2010 $20,862,733.00
2011 $12,286,478.00
2012 $21,422,477.00
2013 $22,661,372.00
2014 $12,399,550.00
2015 $10,378,465.00
2016 $15,428,777.00
2017 $ 12.505.456
2018 $ 11,109,633

 

Ինչպես տեսնում ենք, 2018-ին հավաքագրված գումարից պակաս եղել է նաև 2015-ին, մյուս տարիներին շատ ավելին է հավաքագրվել։ Ընդ որում փաստենք, որ հավաքագրված գումարից 2․5 մլն դոլարը մեկ անձի նվիրատվություն է։

Համահայկական հիմնադրամն ամենախոշոր հանգանակությունն է, որ հայ ժողովուրդը կատարում է ամեն տարի՝ այս օրերին։ Տարբեր երկրներում կազմակերպվում են հեռախոսամարաթոններ, ռադիոմարաթոններ, հեծանվարշավներ, ճաշկերույթներ, բարեգործական համերգներ, ցուցահանդեսներ, փոստային և SMS նվիրատվություններ, անհատները կտակներ են թողնում։ Այդ գումարն ամբողջացվում է Լոս Անջելեսից հեռարձակվող ամենամյա հեռուստամարաթոնում և հայտարարվում է ընդհանուր թիվը:

Եվ յուրաքանչյուրը հպարտությամբ է լցվում, որ իր հանգանակած թեկուզ չնչին գումար մեծ նպատակի է ծառայել՝ շենացել է Հայաստանն ու Արցախը։

Միաժամանակ, պակասող գումարը ենթադֆրության տեղ է տալիս, ուրեմն ինչ-որ մի աբան այն չի եղել, որ գումարը պակասել է։ Այդ ինչ-որ բանի պատասխանատուն ՀՀ իշխանությունն է։ Գուցե Սփյուռքի մեր հայրենակիցները համաձայն չեն այն քաղաքականության հետ, որ վարում է Հայաստանի նորօրյա իշխանությունը։ Չէ՞ որ գումար փոխանցողների մեծ մասը գործարարներն են։ Ուրեմն գործարարների այս վերաբերմունքն ազդակ է ՀՀ հեղափոխական իշխանությանը։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ՝ ամենապրիմիտիվից մինչև ամենախորը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վերջերս հարցազրույցում ասել էր․ «Իհարկե, Սփյուռքում կա մի որոշ հատված, որը թերահավատորեն է վերաբերվել Հայաստանի իշխանություններին և հենց դա էր նաև պատճառը, որ այն պոտենցիալը, հնարավորությունները, որ հայկական սփյուռքն ունի, գոնե կիսով չափ չի օգտագործվել ․․․ Վստահ եմ և նաև տեղեկացված եմ շատ  համայնքներից, որ նոր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում մեծ ոգևորություն կա թե՛ Հայաստանում ներդրումներ իրականացնելու առումով, թե՛ նաև հիմնադրամի հետ կապված։ Եվ շատ մարդիկ հիմա պատրաստակամ են»։

Հիմնադրամի ղեկավարն իրեն ապահովագրում էր, թե՝ գուցե «պաուզա վերցնեն» ընտրությունների հետ կապված, լինի ընտրություն, Հայաստանի իշխանության նկատմամբ վստահությունը բարձրանա և այլն և այլն։

Եթե հանգանակությամբ է որոշվելու իշխանության հեղինակությունը, ուրեմն փաստենք, որ Սփյուռքի աչքում Հայաստանի իշխանության հեղինակությունն ընկնում է։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ