02 04 2024

Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի, հող չկորցնենք, պետություն չկորցնենք. 7or.am

Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի, հող չկորցնենք, պետություն չկորցնենք. 7or.am


7or.am-ը գրում է.

Հայաստանը թղթի կտորի վերածած Փաշինյան Նիկոլը Տավուշի մարզում ոչ միայն այդ հատվածում իր անելիք զիջումներից էր խոսում ու ահաբեկում հայ ժողովրդին, այլ նաև ներկայացնում էր հանձնողական իր տեխնոլոգիան։

Տավուշցիներին նա ասում էր, որ զիջումների հարցը եկել է իրենց հետ քննարկի ու եթե զիջումների գնան, ապա իրար հետ կորոշեն։ Այսինքն՝ ուզում էր ներկայացնել, թե, իբր, Տավուշի մարզում մեր զիջումների հարցը բացառապես ոսկեպարցիներին կամ բաղանիսցիներին է վերաբերում։

Նիկոլը 2018-ից հետո բաժանել է հայ ժողովրդին, ատոմիզացրել մեր հանրությունը։ Հիմա էլ նույնն է անում՝ ավելի վտանգավոր ձևով ու ավելի նենգ նպատակով: Ուզում է հասնել այն բանին, որ Տավուշի հարցը միայն տավուշցիներին վերաբերի, Սյունիքի հարցը՝ սյունեցիներն, իսկ երևանցիներին ոչ մի հարց չհուզի։

Իրականությունն այն է, որ այսօր վճռվում է Հայաստանի լինել–չլինելու հարցը։ Եթե նույնիսկ Նիկոլը մի երկու ոսկեպարցու կամ բաղանիսցու համոզի, որ իր տունը պետք է հանձնի ու դիմացը Երևանում շքեղ բնակարան ստանա ու այդ ոսկեպարցին կամ բաղանիսցին, ենթադրենք, համաձայնի դրան, ապա դա հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ նորմալ է։ Տավուշը, Սյունիքը, Գեղարքունիքը և ընդհանրապես ամբողջ Հայաստանը ՀՀ քաղաքացունն է։

Ոսկեպարը կամ Բաղանիսը այդտեղի բնակչության հարցը չեն։ Դա մեր անվտանգության հարցն է։ Նիկոլն ուզում է հարցը մանրացնել, դարձնել գյուղական խնդիր ու հանձնել։ Սա պետք է թույլ չտալ։

Նիկոլին հանձնենք, որ պատերազմ չլինի, որ հող չկորցնենք, որ պետություն չկորցնենք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ