01 03 2024

Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը․ վերլուծական

Նիկոլ Փաշինյանի «Մարտի 1»-ը․ վերլուծական

7or.am-ը գրում է․ Այսօր մարտի 1-ն է: 2008-ի այս օրը Երևանում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ: Սպանվեց 10 հոգի: Վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, որոնց մեծ մասը ոստիկաններ էին:

Նիկոլ Փաշինյանը հրահրեց բախումներ, մարդկանց տարավ կրակի բերան, դարձավ 10 հոգու մահվան պատճառ ու ծլկեց դեպքի վայրից:

Հետո նա գործարքի արդյունքում դուրս եկավ «երկրի հակառակ կողմից», դարձավ պատգամավոր, աշխատեց որպես ընդդիմադիր հաճախորդ, հետո...

«Հետոյի» մասին գիտեն բոլորը, չշարունակենք:

Նիկոլի համար «Մարտի 1»-ը դարձավ տոնական օր: Սա առանց չափազանցության: Նրա նպատակն իշխանությունն էր և է: «Մարտի 1-ը» նպաստել է դրան: Դրա համար էլ նա ամեն տարի տոնում է «Մարտի 1»-ը:

10 զոհին տարիներ շարունակ շահարկելով, զոհերին առևտրի առարկա դարձնելով՝ նա միավորներ էր հավաքում: Հետո եկավ իշխանության, կրկին օգտագործեց զոհերին, նաև այդ զոհերի որոշ հարազատներին և կրկին իշխանության հարց լուծեց: Ու քանի որ Նիկոլի խնդիրն իշխանությունն է, այլ ոչ թե մյուս բաները, «Մարտի 1»-ը նա պաշտում է:

Չլիներ «Մարտի 1»-ը, Նիկոլը չէր կարողանա այն շահարկել: Չլիներ «Մարտի 1-ը», ինքը չէր կարողանա իշխանության գալ:

Ինչ վերաբերում է զոհերին, ապա ժամանակը ցույց տվեց, որ նրա համար զոհերը զրոյական նշանակություն ունեն: Հազարավորներին առանց աչք թարթելու զոհածը («Որ ինձ չասեն «Նիկոլ, դավաճա՛ն»), 10 հոգին ի՞նչ էր, որ չզոհեր:

Դե իսկ «Մարտի 1»-ի բացահայտումը դեռ առջևում է: Նիկոլի օրոք այն չի բացահայտվելու: Հո ինքն իրեն չի՞ բացահայտելու Նիկոլը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ