Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին՝ հետևյալ պահանջով՝
«Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Պետական պահպանության ենթակա շինությունների վրա անցքեր են բացվում դռելով` անշտկելիորեն վնասելով Թամանյանական շինությունները։
Հորդորում եմ և պահանջում ձեռք առնել համապատասխան միջոցներ գտնելու և պատասխանատվության կանչելու մեղավորներին»։
Դիմումին կցվել են տեսանյութերի հղումներ, որոնք կարող եք դիտել այստեղ, այստեղ և այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը