27 10 2022

Ռուսաստանի դեմ Փաշինյանի խառնակչական կտերը Հայաստանը վերածելու են համատարած աղետի գոտու

Ռուսաստանի դեմ Փաշինյանի խառնակչական կտերը Հայաստանը վերածելու են համատարած աղետի գոտու

Բոլորին էլ տեսանելի է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունը զավթած թրքահպատակ նիկոլական ռեժիմն ավելի ու ավելի անթաքույց է դրսևորում իր հակառուսական տրամադրությունները: Եթե որոշ ժամանակ առաջ նման դրսևորում կարող էր լինել, օրինակ, Փաշինյանի գրպանային «ապտախորհրդարանական ուժերի» միջոցով կամ նրանց իջեցված հանձնարարականներով մի 5-6 հոգանոց ինչ-ինչ հակառուսական ակցիաների անցկացումը, ապա հիմա պատկերն այլ է: Հիմա ուղղակիորեն նիկոլական իշխանությունն է կատարում ցուցադրական ու ընդգծված կերպով Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր: Նման դրսևորումներից մեկըՌուսաստանի Պետդումայի հայամետ պատգամավոր Կոնստանտին Զատուլինին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու ուլտրա ադրբեջանամետ ու նաև սկանդալային հայտարարությունն էր:

Բայց միայն դա չէ:

Օրինակ նիկոլական քարոզչությունը (ի դեպ, ոչ միայն ու ոչ այնքան զանազան «ազադլիգերի», «սիվիլիկների» ու «ֆակտուրիկների» միջոցով), առավելապես քպ-ական տարբեր տրամաչափի ներկայացուցիչների, վատ քողարկված նիկոլականների միջոցով տարածում է թեզեր, թե իբր այդ Ռուսաստանն է շահագրգռված, որ Ադրբեջանի միջոցով Նիկոլի վրա ճնշում գործադրելով Հայաստանից, կոնկրետ՝ Սյունիքից «միջանցքներ» պոկի, որովհետև ուզում է Հայաստանը մտցնել Ռուսաստանի կազմ և նմանօրինակ այլ ցնդաբանություններ: Նշված խառնակչական թեզը, կամ ավելի ճիշտ է ասել՝ «կուտը» զուգահեռվում է մեկ այլ նիկոլական կտով, թե՝ «ռուսներին Հայաստանից հենց քշենք, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն գալու են Հայաստանն ու հայերին պաշտպանելու…» և այլն, և այդպես շարունակ: Ինչպես էլ չլինի, այդ «բլա-բլա-բլա»-ների որևէ տարբերակ լսած կլինեք, այնքան հաճախ են դա շրջանառում նիկոլականները, սկսած «իրեք ինիստուտ ավարտած» տաքսիստներից, վերջացրած՝ բակային մասշտաբի երևույթներով:      

Ի դեպ, նիկոլական ստաբանություններին բավականին ամփոփ և ամբողջական անդրադարձել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ 

Ու, պետք է նկատել, որ նիկոլական կտերը կտցողներ կան: Այսօր մի տեսակ մոդա է դարձել հակառուսական կեցվածք ընդունելը, հաճախ՝ առանց խորանալու և հասկանալու, թե ինչ ու ինչպիսին կլինեն ՀՀ նոմինալ իշխանության կողմից Ռուսաստանի դեմ «աքլորանալու» հետևանքները:

Իրականությունն այն է, որ ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քպ-ն են ձևավորել այնպիսի մղձավանջային իրավիճակ, որի պայմաններում Հայաստանը, Արացխի ու ՀՀ հայությունը հայտնվել են անվտանգային ուղղակի սպառնալիքների ու հարվածների տակ:

Իրականությունն այն է, որ ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է շարունակական զիջումներ արել ու անում ինչպես Ալիևին, այնպես էլ՝ Էրդողանին: Ըստ որում, ցեղասպան թուրքերի ու հայակեր Ալիևի հետ պայմանավորվածություններն ու համաձայնությունները Նիկոլ Փաշինյանն ու նրա մանկլավիկները հիմնականում թաքուն են պահում, լավագույն դեպքում՝ մի մասն են բացահայտում, կամ նրանց այս կամ այն հայտարարությունից ու որոշումից բացահայտվում են թշնամիների հետ սրանց համաձայնությունները:

Իրականությունն այն է, որ ոչ այլ ոք, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է արդենքանիերորդ անգամ հայտարարում, թե պատրաստ է ճանապարհներ տրամադրել թուրքերի ու ադրբեջանցիների անարգել ելումուտի համար, անգամ անցակետեր կահավորելու հրամաններ է տալիս:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ցուցադրական հակառուսականությանը, ապա դա ներկայացվում է որպես ՀՀ ինքնիշխանության համար «թունդ պայքար» (դե իհարկե՜, Հայաստանի ինքնիշխանությունը փոշիացրած ու Հայաստանը տարածաշրջանային տրյապկայի վերածած Նիկոլ Փաշինյանն ուշագնաց է լինում ՀՀ ինքնիշխանության համար, ինչպես չէ): Ի լրումն, այդ ցուցադրական թշնամացումը բերելու է նրան, որ Հայաստանը վերածվելու է Ռուսաստան-Արևմուտք կոշտ հակամարտության ևս մեկ գոտու, իսկ վերջնարդյունքում՝ համատարած աղետի գոտու: Ավելին, ուղիղ կես ժամ այնց այն բանից, երբ Հայաստանից հեռացվի ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահներով հանդերձ, կարելի է չկասկածել, որ Հայաստան կներխուժեն թուրքական զորքերը, զուգահեռ կակտիվանան նույն Նիկոլ Փաշինյանի «հրավերով»  արդեն իսկ Հայաստան ներխուժած ադրբեջանական հրոսակախմբերը:

Հա, հնարավոր է, այդ ընթացքում «քաղաքակիրթ» Արևմուտքից մի քանի լալահառաչ հայտարարություն հնչի, հնարավոր է անգամ Էրդողանի կամ Ալիևի հասցեին մի երկու կոպիտ արտահայտություն արվի, ասենք՝ Փարիզից և նույնիսկ Լոնդոնից կամ Վաշինգտոնից, բայց դա արդեն միևնույն է լինելու կոտորված հազարավոր հայերի համար: Առավել ևս, դրանից ոչինչ չի փոխվի:
Ի դեպ, այս ընթացքում, եթե ոմանք չեն նկատել, ամենից ակտիվ հարևան Իրանն է բոլոր հնարավոր եղանակներով ու ի լուր բոլորի հայտարարում, որ թույլ չի տա ճանաչված սահմանների փոփոխություն, նկատի ունենալով, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի կողմից Սյունիքը ադրբեջանաթուրքական միջանցքի վերածելու ծրագրերը: Բայց դա էլ առանձին քննարկման նյութ է:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ