Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանն այսպիսի հայտարարություն արեց.
«Մենք էսօր ինչ ենք ասում՝ ասում ենք, որ խաղաղության պայմանագրի, այդ թվում Ադրբեջանի կողմից արված հայտարարություններով, 80 տոկոսը համաձայնեցված ա: Ասում ենք եկեք ինչը համաձայնեցված ա ստորագրենք ու անցնենք էն մնացածին, ինչը որ համաձայնեցված չի: Եվ հնչում ա տեսակետ, որ՝ ոչ, մինչև ամեն ինչ չհամաձայնեցվի կամ բոլոր հոդվածնրը չհամաձայնեցվեն, էդ պայմանագիրը պետք ա չտորագրվի:
Տեսեք ասում է, հնչում է հայտարարություն՝ «մինչև բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու», իսկ քանի հոդված պետք ա ըլնի էդ պայմանագրում, որովհետև եես ձեզ բերեմ մի օրինակ՝ կա մի հոդված որը չհամաձայնեցված է, որը ընդամենը ամիսներ առաջ ա Ադրբեջանի կողմից առաջարկվել, այ էս նրբությունը կարողանո՞ւմ եմ բացատրել:
Ենթադրենք կա իքս թվով հոդված, էդ ամեն ինչը համաձայնեցված ա, կողմերից մեկը կարողա ասի ես մի հատ էլ հոդված կա էս էլ պետքա համաձայնեցնենք, կարող ենք էտ էլ համաձայնեցնել, կարող ա պարզվի մի հատ էլ հոդված կա որը պետքա համաձայնեցվի»:
Նման դիրքորոշում Փաշինյանը հայտնել էր նաև օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ մասնավորապես նշելով. «Ո՞րն է մեր առաջարկի էությունը՝ մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության այմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև խաղաղության պայմանագիր»:
Իսկ այ 2023 թվականի մարտի 14-ին ունեցած մամուլի ասուլիսում լրիվ հակառակ բան էր հայտարարում․
«Ես կարծում են, որ էն ընդունված սկզբունքը, որ կա, որ «քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ՝ պայմանավորված չէ ոչինչ» սկզբունքը էս դեպքում էլ է գործում: Որովհետև մեծ հաշվով էնպես չի, որ մենք պետք է ստորգրենք պարբերություն առ պարբերություն, եթե էդպես լիներ աշխատանքը ընդունված միջազգային պրակտիկայում, էդ ձեր ասածը իմաստ կունենար մանրամասնել: Այ մի հատ էսպիսի նախադասություն կա՝ համաձայնեցրել ենք և ստորագրում ենք, բայց էդպես չի, պետք ա ամեն ինչ սկբից մինչև վերջ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք նոր ստորագրենք»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը