Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շանրունակվում է «Սիլվայի գործով» քննությունը։
Նշենք, որ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին, նա հեռավար մասնակցում է մարտի 14-15-ին տեղի ունեցող ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստերի աշխատանքներին։
Պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայցրել էր Արմեն Գևորգյանի դիմումը, որով նա կրկին հիշեցրել է դատարանին ԵԽԽՎ նիստերի մասին և խնդրել հետաձգել այսօրվա դատական նիստը։
ԵԽԽՎ նիստերի մասին Գևորգյանն ու իր պաշտպանը տեղեկացրել են դատարանին դեռևս մարտի 1-ին, ներկայացրել բոլոր պարզաբանումները և միջնորդել թույլ տալ Գևորգյանին բացակայել ՀՀ տարածքից՝ նիստին մասնակցելու նպատակով։ Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը