Կենտրոնի դատարանում ընթանում է «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ Շիրինյանի դեմ քրգործ է հարուցվել ֆեյսբուքյան ֆեյք օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա։
Սայաթ Շիրինյանը Yerevan.Today-ի հետ զրույցում քաղաքական հետապնդում, լռեցնելու փորձ էր համարաել իր դեմ հարուցված քրգործը։
Գործը հարուցվել է անցած տարի դեկտեմբերի 23-ին, Շիրինյանը ձերբակալվել է, սակայն հետագայում առաջին ատյանի դատարանը ձերբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ՝ արձանագրելով, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի: Դատախազության բողոքից հետո վերաքննիչ դատարանը որոշումը թողել է անփոփոխ, դատախազությունը բողոքել է Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկը բողոքը վարույթ չի ընդունել:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը