03 11 2021

Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ



Նոյեմբերի 3-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն խախտումների պատճառները և կոնկրետ փաստեր՝ ըստ իրավունքների տեսակների (կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժման և այլ իրավունքներ): Այդ խախտումները կհիմնավորվեն գուգլ քարտեզի վրա ադրբեջանական անօրինական տեղակայումների փաստերով՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքների արդյունքների և դրանով կհիմնավորվի անվտանգության գոտու անհրաժեշտությունը:

Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ