14 09 2021

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրում․ ուղիղ



Oրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց․

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
  • Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդում

 

Նշենք, որ լիագումար նիստերի օրակարգում չի ներառվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը: Այն չի ստացել գլխադասային մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրակարգում չընդգրկված հարցերի հեղինակները,սակայն, հնարավորություն ունեն դրանք ներկայացնել հերթական նիստի մեկնարկին: 

«Հայաստան» խմբացությունն առաջարկում է «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը» վերանվանել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի» հանձնաժողով ու վերջինին տալ նաեւ Արցախի հարցերին առնչվող գործառույթներ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ