Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին չնայած առողջական վատ վիճակին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։
«Հայաստան» դաշիքնի անդամները ի նշան բողոքի «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են։
Հիշեցնենք, որ կալանավայրում Արմեն Չարչյանի առողջական վիճակյը սրվել էր և տեղափոխել էին հիվանդանոց, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Արմեն Չարչյանը սրտամկանի սուր ինֆարկտ է տարել, ինչը կրկնվելու հատկություն ունի։
Yerevan.Today-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը չէր բարելավել և հետագա վատթարացման դեպքում պատասխանատվությունը կերլու է ՔԿՀ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը