09 07 2021

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը. ուղիղ



Այսօր՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանում տեղի է ունենում հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը:

ՍԴ հրապարակված որոշման համաձայն՝ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել այսօր։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև՝ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ