Շարունակվում է «Հայաստան» դաշինքի նդամ, բժիշկ Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը։
Նախորդ երեքշաբթի լրագորղների հետ զրույցում պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը նշել էր, ո պայմանավորվածություն էր ձեռք բերվել ժամը 18-ից հետո շարունակել աշխատանքը և գործի քննությունը նույն օրն ավարտել. «Այս առաջարկին դատախազը չառարկեց, սակայն մի պահի դատախազը հոգեվարքի մեջ հայտնվեց, հայտարարեց, որ աշխատանքային ժամն ավարտվել է, ինքը չի ուզում բողոքի քննությանը մասնակցել»,-ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։
Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը