Տնտեսական քաղաքականության առանցքային հարցերի քննարկման, հրատապ խնդիրների կարգավորման վերաբերյալ մտքերի փոխանակման նպատակով «Պատիվ ունեմ» դաշինքը նախաձեռնել է կլոր սեղան քննարկում՝ Հայաստանի առաջատար և փորձառու տնտեսագետների և ոլորտային մասնագետների մասնակցությամբ:
«Արցախյան վերջին պատերազմի և կորոնավիրուսի համավրակի տարածման արդյունքում Հայաստանը ներկայումս գտնվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ճգնաժամի մեջ:
Առաջիկա ընտրություններից հետո նոր իշխանությունների օրակարգում տնտեսական հիմնախնդիրների լուծումը դառնալու է կարևորագույն ուղղություններից»,- ասված է հայտարարությունում:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը