26 02 2021

Փաշինյանի հրաժարականը պահանջողների հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում․ ուղիղ



Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների հանրահավաքը։

Նշենք, որ «Հայրենքի փրկությանշարժման» անդամները գիշերել են Բաղրամյան պողոտայումը։

«Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։

Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց»,- իր հայտարարության մեջ ասել է շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ