Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է տարեվերջյան պատարագ։ Մայր Աթոռի բակում հավաքվել են քաղաքացիներ՝ թույլ չտալու համար եկեղեցու վրա գրոհ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ, երբ սյւնեցիները հրաժարվեցին ընդունել, իսկ հգևոր հվիվը հրաժարվեց սեղմել նրա ձեռքը և ասաց, որ գնա ու սպասի Աստծո Դատաստանին, մի խումբ մարդիկ հայտարարել էին Փաշինյանի աջակցության և այն մասին, որ ակցիաներ են պլանավորում եկեղեցու դեմ։
Կառավարությունը որևէ արձագանքով հանդես չեկավ, իսկ ԱԱԾ-ն կցկտուր արձագանք տվեց։ Գլխավոր դատախազությունը կոչ արեց ձեռնպահ մնալ հակաօրինական քայլերից։
Եկեղեցին ևս հայտնեց իր տեսակետը՝ նշելով․ «Մեր եկեղեցականները և մեր հավատացյալները պատրաստ են դիմակայելու հակաեկեղեցական ցանկացած գործողության և ոտնձգության, Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի»։
Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ լինելու են Էջմիածնում՝ կանխելու ցանկացած ոտնձգություն։
Հայրենիքի փրկության շարժումը ևս կոչ արեց ակտիվորեն մասնակցել պատարագին, ևս մեկ անգամ ակնածանք ու զորակցություն հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթել աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության և համերաշխության աղոթքով վերանորոգել մեր հավատն ու համախմբվել Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ:
Ուղիղ միացմամբ առաջարկում ենք հետևել գործընթացներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը