21 12 2020

Ի աջակցություն Գորիսի քաղաքապետի՝ ակցիա Քննչական կոմիտեի դիմաց․ ուղիղ



Ի աջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ ակցիա է տեղի ունենում Քննչական կոմիտեի դիմաց։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետը այս պահին քննական կոմիտեում է , զուգահեռ սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը և չեն պատարստվում բացել, քանի դեռ Առուշանյանը ազատ չի արձակվել։

Հիշեցնենք, որ Վաղ առավոտյան ձերբակալվել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ով ավելի վաղ կոչ էր արել, որ գորիսեցիները միանան ավտոերթին, եւ թույլ չտան, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտնի Սյունիքի մարզ։ Առուշ Առուշանյանը բերման է ենթարկվել Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է նա բերման ենթարկվել՝ հայտնի չէ։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ