Այսօր՝ դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժրականի պահանջով քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր փողոցներում խաղաղ անհազանդության ակցիաներ էին իրականացնում։ Այժմ քաղաքացիները քայլերթով շարժվում են ազգային ժողովի մոտՇ։
Հիշեցնենք, որ նախօրեին «Հայրենիքի փրկության շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Սիրելի' հայրենակիցներ, անսալով Հայրենիքի փրկության շարժման կոչին՝ ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ այսօր խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացրել Հայաստանի ողջ տարածքում։ Վաղը շարունակում ենք նույն կերպ։ Նույն ոգով։ Նույն վճռականությամբ։
Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։
Միասին փրկենք մեր Հայրենիքը»:
Առաջարկում ենք դիտել ուղղի հեռարձակումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը