Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց պահպանել հրադադարը։ Չեմ կարող ասել՝ ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների եւ նախագահների արձագանքը դրան, բայց պետք է իմանալ, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի, ԱՀ ՊԲ-ն էլ առավոտից շատ զսպված է եղել, բայց, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահել։ Այս մասին ուղիղ եթերում նշեց Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը