Մոսկվայում տեղի էր ունենում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես են գալիս համատեղ մամուլի ասուլիսով։
Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը