Եթե կա դավաճան, ինչի մասին մի քանի օր առաջ նույնպես հայտարարվեց բարձրաստիճան ինչ որ սպայի վերաբերյալ, որի անունը ոչ ոք չգիտի, նա պետք է պատժվի ռազմական բոլոր օրեքնների խստությամբ, այստեղ վիճարկելու ոչինչ չկա, բայց իմ կարծիքով պետք է այդպիսի բաներն այսօր չբարձրաձայնեն: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատերազմական իրավիճակում կան մարդիկ, ովքեր զինվորների շրջանում կեղծ լուրեր են տարածում:
«Սա ուրախություն է բերում թշնամուն, 2-րդ՝ մեր շարքերում ծնում է վհատության զգացողություն, որ այսքան կռիվներ են արվում, մինչդեռ մարդիկ կան, ովքեր չգիտես ինչու դավաճանում են մեր երկիրը: Եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է այդպիսի մի դավաճանական որջ, անհասկանալի է ԱԱԾ տնօրենի ազատման փաստը, նա ըստ էության գործել է իրավասությունների շրջանակում և կատարել է մեծ գործ, եթե գտել է թշնամի:
Հավաստի մանրամասներ էին պետք, որպեսզի մարդիկ դրան հավատային, եթե այդ մանրամսները չկան, ապա մարդ կարող է իրեն իրավուք վերապահել, չհավատալ դրան և ասել, որ սա հայտարարվում է հերթական ինչ-որ աշխատանք ներկայացնելու համար: Ես իրավունք չունեմ չհավատալ, կամ հավատալ, քանի դեռ ԱԱԾ-ն նման պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ ով էլ այդ մասին հայտարարի, դրան չպետք է հավատ ընծայել, որովեհտև մենք պատերազմական դրության մեջ ենք և դա պետք է լիներ պաշտոնական հաղորդագրություն, ոչ թե ինձ հասած տվյալների մակարդակով:
Կարծում եմ՝ այստեղ մութ կետեր կան, որոնք պարզելը գոնե հանուն այն երիտասարդների, որոնք ռազմաճակատում են, հանուն այն ծնողների, պարտադիր է: Պետք է հայտարարությունները հավաստի լինեն, որ այստեղ ծնողները չմտածեն, թե իրենց զավակների թիկունքում այստեղ որոգայթներ են լարվում»:
Հարցազրույցը վարեց Էմմա Հովսեփյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը