Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել ԱԺ Բաղրամյան պողոտայի մուտքի մոտ։ Մասնակիցները պատրաստվում են համայնքների անունից բաց նամակ հանձնել ԱԺ պատգամավորներին։
«Թեև ԱԺ ոչ բոլոր պատգամավորներն են հանդես գալիս ի պաշտպանություն Ամուլսարի շուրջ տիրող ապօրինության, այդուհանդերձ մենք բոլոր պատգամավորներին կուղղենք մեր կոչը՝ պաշտպանել Ամուլսարի համայնքներում օրենքի ու օրինականության վերականգնումը և համայնքների շահերը»,-ասված է «Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը