Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում միայն մեկ փաթեթ է:
Այն նախատեսում է նոր կարգավորումներ, որոնք թույլ կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարել եւ սահմանափակումներ կիրառել:
Նշենք, որ արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում ավարտվում է սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ին:
Ներկայացված նախագծերի փաթեթով սահմանվում է, որ վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը