2020 թվականի օգոստոսի 28-ին տեղի կունենա «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի մամուլի ասուլիսը: Համակարգող խմբի անդամներ՝ Գևորգ Դանիելյանը, Արամ Սաթյանը, Հայկ Նահապետյանը, Կարինե Նալչաջյանը, Ռուբեն Մելքոնյանը և Արա Զոհրաբյանը կներկայացնեն նախաձեռնության նպատակները, իրականացվելիք քայլերը: Պարզաբանումներ կներկայացվեն նաև հանրային քննարկման դրվող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Մամուլի ասուլիսին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը