Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ընթացող ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննությանը պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատախազը մինչդատական վարույթում չի պահպանել օրինականությունը, եւ, որ հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից։ Դատարանը այս պահին հրապարակում է որոշումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը