21 07 2020

Դիմորդներն ու ծնողներն ակցիա շարունակում են ԱԺ-ի մոտ․ ուղիղ



Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները, որոնք այսօր առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԳԹԿ շենքի մոտ։ Այնուհետև ակիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք:

Հիշեցնենք, որ  նրանց բողոքն այն է, որ նույնիսկ դրական միավորներ ստացած դիմորդները չեն ընդունվել համալսարան, ոչ առաջին հայտով, ոչ էլ մնացած հայտերով: Նրանք պատասխան են ստացել ԳԹԿ-ից, թե կարող են այլ համալսարանների թափուր տեղերի համար դիմել, սակայն դիմորդները դժգոհում են՝ այդ համալսարանները պետական չեն:

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ