19 07 2020

Բողոքի ակցիա՝ Կոմիտասի գյուղատնտեսական շուկայում․ ՈւՂԻՂ



Ոստիկանությունը և քաղաքապետարանը հուլիսի 19-ի  Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել, վերջիններս բողոքում են արգելքի դեմ:

«9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն ա, որտեղ գյուղացին կարողանում ա իր ապրանքն իրացնել, անիմաստ շուկա՞ ա ձեզ համար: Մեզ թվում ա, որ մի լուրջ մարդու մենք խանգարում ենք, վերեւից էլ հրաման կա, որ փակեք այն»,- քաղաքապետարանի ներկայացուցչին դիմեց առեւտրականներից մեկը:

Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան նշեց, որ մոտակա նմանատիպ խանութների աշխատակիցները բողոքում են, որ շուկայի պատճառով շաբաթական 3 օր բացարձակապես առեւտուր չի լինում. «Արաբկիրում նմանատիպ 100-200 տնտեսվարող ունենք, որոնք 3 օր ընդհանրապես առեւտուր չեն անում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ