ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։
Նիստի օրակարգում ընդգրկված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը