Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժեց երեք միջնորդությունները։ Դրանցից մեկով Երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Երկու միջնորդություն էլ ներկայացրել էին փաստաբանները․ դրանցից մեկը իրենց պաշտպանյալի առողջական վիճակը հաշվի առնելով խափանման միջոցը փոխելու, մյուսը՝ գրավի դիմաց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին էր։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը