04 06 2020

Մայրության նպաստի և ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների հարցը՝ ԱԺ արտահերթի օրակարգում․ ուղիղ



Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 4-ին շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը: Նշենք, որ երեկ ավարտվեց խորհրդարանի հերթական «քառօրյան», որից անմիջապես հետո մեկնարկել է արտահերթ նիստը:

Հատկաշնական է, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 49 հարց, որից միայն երկուսը նախորդ օրը քննարկվեց և ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Այս երկու հարցերը կքննարկվեն նաև այսօր՝ արդեն երկրորդ ընթերցմամբ:

Խոսքը «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մասին է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ