1․5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մեղադրյալ Զավեն Գրիգորյանը, որը կալանավորվել էր փոխգնդապետ Արա Մխիթարյանին 2019թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում դաժան ծեծի ենթարկելու մեջ։ Նա Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է։ Փոխգնդապետը ամիսներ շարունակ գտնվում է կոմայի մեջ։
Մուրացան Հոսպիտալի մոտ բողոքի ակցիա է՝ ընդդեմ ազատ արձակման։
Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը