ՀՅԴ ԳՄ-ն քննարկումների շարք է նախաձեռնել՝ նվիրված ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Առաջին քննարկմանը հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ: Համաժողովում նախատեսվում են հետևյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.
Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար: Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:
Համաժողովն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

· տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
· սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
· կենսաթոշակային համակարգը,
· եկամտային հարկի փոփոխությունները,
· աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:
Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար: Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:
Համաժողովն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը