26 02 2020

Դատարանը հրապարակում է Երրորդ նախագահի պաշտպանների միջնորդության շուրջ որոշումը․ ՈՒՂԻՂ



Պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը հրապարակում է դատախազ Արմեն Մարտիրոսյանի ինքնաբացարկի միջնորդության որոշումը։

Դատախազին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել 3-րդ նախագահի պաշտպանական թիմը։

Հիշեցնենք՝ երեկ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը, որի ժամանակ էլ ներկայացվեց միջնորդությունը։

Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։ Դատական գործը քննելու է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։ 3-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։Դատարանի դիմաց ակցիա են անում ՀՀ երրորդ նախագահի աջակիցները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ