Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, սորոսական Զարուհի Բաթոյանի հայցի լսումն ընդդեմ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանի։
Փետրվարի 2-ին լրացավ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքի 200-րդ օրը։ Նախաձեռնության անդամները դատարանի դիմաց ստորագրահավաքով նշում են ստորագրահավաքի 200-րդ օրը, ինչպես նաև աջակցություն են հայտնում Արամ Խանզադյանին:
Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը