Տեղի է ունենում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը:
Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Դեպքի վայրում հայտնաբերվել էին բազմաթիվ պարկուճներ, պատերին վնասվածքներ:
Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 20-ին, ժամը 14:00-ին` Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող Էրեբունի սգո սրահից:
Հոգեհանգստի արարողությունն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը