15 01 2020

Տնտեսական հանձնաժողովի տարվա 1-ին նիստը․ օրակարգում 20 հարց կա․ ՈւՂԻՂ

Տնտեսական հանձնաժողովի տարվա 1-ին նիստը․ օրակարգում 20 հարց կա․ ՈւՂԻՂ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն անց է կացնում տարվա առաջին նիստը։ Նիստի օրակարգում երկու տասնյակ հարցեր կան, այդ թվում՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, «Առեւտրի եւ ծառայությունների մասին», գույքահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխությունները։

Երկրորդ ընթերցումից առաջ նախապես կքննարկվեն և ԱԺ-ին եզրակացություն կներկայացվեն  Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին նախագիծը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ