26 12 2019

Շարունակվում է «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ խափանման միջոցի հարցի քննությունը․ ՈՒՂԻՂ



ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում շարունակվում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Բողոքը ներկայացրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հիշեցնենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալության բողոքի քննությունը սկսվել էր դեկտեմբերի 25-ին։ Նիստը սկսելու պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն։

«Համաձայն մեր օրենսդրության՝ երկու հարցը պետք է քննվի մեկ պրոցեսով։ Առաջին բողոքի ընթացակարգը սպառել ենք՝ խոսքը ձերբակալման մասով քննարկման մասին է։ Վաղը ժամը 11-ին գործի քննությունը շարունակվելու է՝ կալանքի քննության մասով։ Դատարանին խնդրել ենք, որպեսզի ժամանակ տրամադրի՝ հասկանանք, թե ինչ հիմնավորումներ են ներկայացված, որպեսզի կարողանանք առարկել։ Մենք պնդել ենք, որ ձերբակալումը իրավաչափ չի եղել, քանի որ որևէ հղում, թե պարոն Թավադյանը ինչ գործողություն է կատարել, որևէ արարք, որ քննիչը գտնում է, որ ապօրինի է՝ գործի նյութերում առ այս պահը չկա։ Այդ պարագայում անձին ոչ միայն չեն կարող որպես կասկածյալ ներգրավել, այլև որևէ կարգավիճակով հարցաքննել, քանի որ եթե անձը կասկածյալ է կամ մեղադրյալ է, իրեն պետք է պարզաբանվի, թե իր որ արարքն է համարվում ապօրինի։ Նման պարզաբանում չի տրամադրվել»,-ասել է Հովհաննես Խուդոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ