23 12 2019

Արցախի հարցով խաղաղասիրական ակցիա՝ նախագահականի մոտ․ ՈւՂԻՂ

Արցախի հարցով խաղաղասիրական ակցիա՝ նախագահականի մոտ․ ՈւՂԻՂ

«Ադեկվադ» միաբանությունը հանդես է գալիս խաղաղասիրական նախաձեռնությամբ՝ արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսը փակուղուց դուրս բերելու նպատակով։

Յուրաքանչյուր ամսվա առաջին օրերին միաբանությունը սեփական ուժերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է մատակարարելու նավթամթերքի այն չափաբաժինը, որը կոչված է գոնե մասամբ բացել աշխարհաքաղաքական շահերի բախման այն կծիկը, որը առաջացել է Կենտրոնական Ասիայի էներգակիրների` դեպի Եվրոպա տարանցելու անհրաժեշտությունից:

«Հույս ունենք, որ մեր` այս բարի կամքի դրսևորման առաջին քայլը պատշաճ արձագանքի կարժանանա ՀՀ նախագահի կողմից, և հնարավոր կլինի ապագայում այս համագործակցությունը կառուցել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափով: Մեզ համար, որպես օրինակ, ողջունելի քայլ կդիտարկվեր Արմեն Սարգսյանի` Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ստանձնումը»,-նշվում է «Ադեկվադի» հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ