16 12 2019

Քանդակի տեղադրում, համագործակցության պայմանագիր․ Ավագանու նիստը․ ՈւՂԻՂ



Երևանի ավագանին դեկտեմբերի 16-ին գումարել է արտահերթ նիuտ: Օրակարգում ներառված է 15 հարց՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի հ.11/1 հասցեում գտնվող գույքի վերակառուցման և հիմնանորոգման ծրագրին հավանություն տալու, գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու, Երևան համայնքի և «Ջոն և Սոսի Բալյան հիմնադրամի» միջև Էրեբունի թանգարանի ընդարձակ նախագծի վերաբերյալ համագործակցության պայմանագրին հավանություն տալու, Երևան համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու և այլ հարցերի մասին:

Ավագանու նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ