Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, սկսեց հերթական քառօրյան. Օրակարգում 40 հարց է:
Այս քառօրյայում խորհրդարանը կշարունակի քննարկել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը:
Նշենք, որ օրակարգում է «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք: Նկատենք, որ նախօրեին պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին:
Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը:
Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:
Առաջարկում ենք նիստը դիտել ուղիղ հեռարձակմամբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը