7-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերն ու մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում չընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտար ԱԺ նախագահին մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը