ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որում քննարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը ներկայացրել են ԲՀԿ պատգամավորները։ Առաջարկում են աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը պատժել տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել՝ 2-3 տարի ժամկետով։
Նիստին կարող եք հետևել ուղիղ միացմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը