ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը։ Հունիսի 24-ի նիստին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունը։
ԱԺ-ն կքննարկի հերթական նիստերի օրակարգում կիսատ մնացած հարցերը։ Օրակարգում 21 հարց է ընդգրկված, այդ թվում՝ Հարկային օրենսգրքի մեծ փաթեթը։
Օրակարգում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը։
ԱԺ կներկայացվի նաև Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը