16:17
Վերաքաննիչի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի 4 միջնորդությունները
16:15
Դատական նիստին ներկա չէ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ օրենքով թույլատրվում է և դատարանի որոշման դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է կարճ ժամանակ անց ներկայանալ նիստերի դահլիճ:
16:00
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
Նախորդ դատական նիստը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը