14 06 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը շարունակվում է. ՈՒՂԻՂ



11:15

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Դատական ակտը կհրապարակվի ժամը 15:15-ին:

10:59

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

10:55

Դատախազը հարց ուղղեց դատարանին, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը դատարան մուտք գործում հետնամուտքով և հնարավոր է դա լինի պատճառ կասկածելու դատարանի հետ շփումների մեջ: Նիստը նախագահող դատավոր Դանիելյանը նշեց, որ շփումները բացառում է:  Պաշտպան Արամ Օրբելյանն ի պատասխան նշեց, որ այլ մուտքից ներս մտնելը պայմանավորված է պաշտոնաթող նախագահ լինելու հանգամանքով և անվտանգության նկատառումներից ելնելով: 

Պաշտպանը նաև հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանում գլխավոր դատախազն էլ էր մուտք գործում այլ մուտքից, թեև օրենքով նախատեսված նման կարգավիճակ չուներ։

«Եթե դատախազությունը կարծում է, որ սա ռիսկ է առաջառացնում դատարանի կողմնակալության մասով, կարող է միանալ մեր կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը»,- ասաց Օրբելյանը

10:30

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, քննվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը նախորդ դատական նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, ներկայացնելով միջնորդությունը, կասկածելի է համարել դատախազ Պետրոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները դատավոր Արմեն Դանիելյանին մակագրվելը, քանի որ նույն գործով Վերաքննիչ դատարանում կար արդեն քննվող գործ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ