17 05 2019

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը



Մամուլի ասուլիսի է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը։

Առաջարկում ենք ասուլիսը դիտել ամբողջությամբ:

Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ բանախոսների ելույթներից

Արամ Օրբելյան

Դատավարությունը բավականին թափանցիկ է անցել, որոշակի լարված պահեր կային, որը ցանկացած դատարավության ժամանակ կարող է լինել:

Հովհաննես Խուդոյան

Այս դատավարությունն անցկացվեց դռնբաց և բոլոր փաստարկներն ու հակափաստարկներն այսուհետ նաև հանրության սեփականությունն են:

Շատ ավելի պատասխանատու է որոշում կայացնել, երբ բոլոր քննարկումները կատարվել են հանրության առաջ:

Արամ Օրբելյան

ՀՀ-ն շարունակում է ունենալ սովետական տիպի դատախազության դատախազական մոտեցում, որ բոլորին պետք է ձերբակալել:

Մենք կողմ ենք , որ Գլխավոր դատախազը ներկա լինի դատական նիստերին, բայց ակնհայտորեն օգուտ չի բերում, երբ Գլխավոր դատախազը ներկայանում է առաջին նիստին, վերջին նիստին և իր փակման խոսքում համարյա սպառնում է դատարանին՝ ձևակերպումներով:

Հովհաննես Խուդոյան

Գլխավոր դատախազը խեղաթյուրել է պաշտպան Ալումյանի խոսքերը:

Արամ Օրբելյան

Դատախազությունը դեռևս չի ստանում իրավական պետության ընկալումը:

Քրեական դատավարության օրենսգիրքը առաջին տառից մինչև վերջին տառը ձևականություն է:

Հանրությունը չգիտի, թե կոնկրետ ինչում են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ժխտել, որ Մարտի 1-ի օպերացիայի մասին իմացել է, բայց իմացել է որպես տեղազզնում

Եթե ուզում ես մի բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթ չես կազմում և այդ փաստաթուղթը հետո չես արխիվացնում:

Հովհաննես Խուդոյան

Այդ գումարները չեն բաժանվել նախապես ինչ-որ բանի դիմաց, դրանք բաժանվել են հետագայում արտակարգ դրության մեջ ներգրավված զինծառայողներին:

Արամ Օրբելյան

Այս փուլում դատարանը իրավունք չունի արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել իր իրավասության շրջանակներից:

Ակնհայտ է, որ գործը բարդ է քաղաքացիական ճնշման լույսի ներքո:

Հովհաննես Խուդոյան

Գլխավոր դատախազն իր ելույթի եզրափակիչ հատվածում հաստատեց մեր դիրքորոշումը

Արամ Օրբելյան

«Ալրաղացի Լյովիկի» վերաբերյալ պետք է գրված լիներ մեղադրանքի մեջ, ոչ թե ասուլիսների ժամանակ ասվեր, որ մենք կտոր-կտոր հավաքենք

Հովհաննես Խուդոյան

Գործի վերաբացման դեպքում, եթե գլխավոր դատախազը չի բացառում, որ կարող է նախաձեռնել քրեական հետապնդում գործող վարչապետի նկատմամբ, կսպասենք նրանց գործողություններին:

Եթե չպատճառաբանված դատական ակտ է պետք է հետամուտ լինեն հասկանան՝ ինչու են կայացրել չպատճառաբանված որոշում, նվազագույնը պաշտոնական անփութության խնդրի վերաբերյալ վարույթ սկսեն:

Արամ Օրբելյան

0038 հրամանը և ամսի 1-ի գործողություններն իրար հետ փոխկապակցված չեն

0038 հրամանում ոչ մի սարսափելի գործընթաց չկա, այդ հրամանում տեղի է ունեցել զորքերի տեղաշարժ որոշակի կայազորերից որոշակի կայազորեր:

Եթե ես դատավորի տրամադրվածությունը իմանայի բուքմեյքեր կլինեի

Հովհաննես Խուդոյան

Դատարանին ներկայացված են այն բոլոր հիմքերը, որոնք բավարար են այս փուլում գործի վարույթը կարճելու՝ Սահմանադարկան կարգի տապալման մասով

Սա աննախադեպ ու բացառիկ երևույթ էր, որ երկու նախագահ երրորդ նախագահի համար առաջին ատյանում ներկայացնեն անձնական երաշխավորություն՝ ոչ միայն Հայաաստանի նաև միջազգային մակարդակով:

Հույս ունենք, որ դատարանը օբյեկտիվ է գտնվելու:

Արամ Օրբելյան

Եթե անձնական երաշխավորությունը դատավորը չկիրառի կնշանակի, որ անձնական երաշխավորությունը ֆիկցիա է

Հովհաննես Խուդոյան

ԱԱԾ դեռ չենք դիմում տեսանյութերի համար, քանի որ դեռ հայտնի գաղտնալսումների թեմայով բացահայտումներ չեն եղել

Արամ Օրբելյան

Կամ մենք ունենք իրավական պետություն կամ չունենք, եթե մենք ունենք իրավական պետություն դա ենթդրում է, որ քերական գործը պետք է ընթանա իր կանոններով և դա ենթադրում է, որ պետք է մեղադրող կողմը մեղադրի և ապացուցի որ անձը իրկանացրել է հանցագործություն:

Եթե օգտագործվում է խաղաղ ցուցարներ տերմինը առաջանում է լրջագույն խնդիր: Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, որովհետև հստակեցված չէ ժամանակային, տարածության մեջ գործողությունները, հետևանքները: Ակնհայտ է, որոշ հատվածներում, որոշ տեղերում չի եղել խաղաղ դա առնվազն պետք է արձանագրված լիներ մեղադրանքի մեջ:

Խաղաղ ցուցարար եզրույթը ակնհայտ սխալ է

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ