08 05 2019

ԱԺ օրակարգում է հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը և դատախազության գործունեության մասին հաղորդումը



Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Օրակարգում ընդգրված է 14 հարց:

ԱԺ-ն կշարունակի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 7-ին խորհրդարանը քննարկել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,  «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ