07 03 2019

Գումարի հատկացում, կառուցվածքի փոփոխություն, պարտքերի ներում․ Կառավարության նիստը



Մարտի 7-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրկարգում ներառված է 37 հարց, որից 23-ը չզեկուցվող։

Գործադիրը՝

Գույք հետ կվերցնի։

Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած կճանաչի։

Փոփոխություններ և լրացումներ կառաջարկի մի շարք օրենքներում։

Գումար կհատկացնի արդարադատության, արտաքին գործերի նախարարություններին։

Կսահմանի նոր կառավարության կառուցվածքը։

2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով տրամադրված տոհմային երինջների դիմաց մի շարք տնտեսավարող սուբյեկտների պարտքը կների։

Կհաստատի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

Կհաստատի ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը։

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ը կլուծարի։

Կտա հարկային արտոնություններ։

ԱԺ արտահերթ նիստ կնշանակի։

Գործադիրի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Կառավարության նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ