10 01 2019

Կառավարության նիստը՝ կիսաարձակուրդային վիճակում



Հունվարի 10-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Ուշագրավ է, որ չնայած երկու շաբաթ նիստ չանելուն, հարցեր ոչ միայն չեն կուտակվել, այլ ընդամենը 8 որոշման նախագիծ է ներկայացվում նիստին, այն դեպքում, երբ նախորդ նիստերին մինչև 5 տասնյակ որոշման նախագիծ էր լինում։ Օրակարգային 8 հարցից 6-ը չզեկուցվող է։

Գործադիրը՝

Կհաստատի 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը։

Կհաստատի ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը։

Հետ կվերցնի և կամրացնի գույք։

Կլուծարի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Փոփոխության կենթարկի նախկինում ընդունած մի քանի որոշում։

Գործադիրի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ